Քաղաքական

Քննարկվում են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանը քայլերը

Քննարկվում են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանը քայլերը

Թուրքական կողմը ևս տարածել է հաղորդագրություն Չինաստանում վարչապետ Փաշինյանի և նախագահ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերի լույսի ներքո։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ քննարկվում են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական