Քաղաքական

Կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ. ԱԳՆ խոսնակ

Կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ. ԱԳՆ խոսնակ

Բելառուսը և Պակիստանը, թեև չեն արգելափակել Հայաստանի թեկնածությունը, սակայն այս փուլում չեն աջակցել նրա անդամակցությանը։ Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմել է ՀՀ ԱԳՆ։

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Թիենծինում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական