Քաղաքական

Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցվել են. ԱԺ նախագահը ստորագրել է համապատասխան արձանագրությունը։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական