Քաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։ 

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշումը և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։ 

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական