Քաղաքական

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։

Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։ Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական