Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հայտնում է Tasnim-ը։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն Իրան է այցելել Ալի Լարիջանիի հրավերով։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։