Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Իշաք Դարի հետ. այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Պակիստանի արտգործնախարարը։
«Այսօր ջերմ հեռախոսազրույց ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Պայմանավորվեցինք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»,- գրել է պակիստանցի պաշտոնյան։
Նշենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան՝ կապված Հայաստանի հանդեպ այդ երկրի դիրքորոշման հետ։