Քաղաքական

Առաջիկայում կտեսնեք կաթողիկոսի հեռացման գործընթացի դրսևորումները. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկայում կտեսնեք կաթողիկոսի հեռացման գործընթացի դրսևորումները. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է կաթողիկոսին հեռացնելու՝ իր ծրագրին։ Հարցին, թե այդ թեմայով ակտիվ գրառումներ չի անում, նա նշել է. 

«Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը վեհարանից պետք է հեռանա։ Այո, որոշակի պլաններ ունեի և ունեմ, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որ ներկայացնում են շատերը։ Այո, վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից, և պետք է ազատվի ՀԱԵ հետևորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ և ասել եմ՝ առաջնորդելու եմ այդ գործընթացը։ Կարծում եմ՝ առաջիկայում դրա դրսևորումները կտեսնեք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական