Քաղաքական

Հայաստանը ամենախոցելին եղել է հենց Օ'Բրայենի պաշտոնավարման շրջանում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը ամենախոցելին եղել է հենց Օ'Բրայենի պաշտոնավարման շրջանում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Օ'Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր պաշտոնից և հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Պարոն Օ'Բրայենի ասածը և՛ տարօրինակ է, և՛, մյուս կողմից, բացարձակ տարօրինակ չէ»,-բրիֆինգում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Օ'Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիության մասին, բայց Հայաստանն ամենախոցելին եղել է հենց իր պաշտոնավարման շրջանում. «Ուզում եմ հիշեցնել 2021-23թթ․ իրադարձությունները։ Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների՝ այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար»։

Վարչապետի խոսքով՝ Օ'Բրայենը զրկվել է իր աշխատանքից, և նրա էմոցիոնալ գնահատականներն ինքը չի պատրաստվում մեկնաբանել․ «Եթե նա աշխատանքից զրկվել է, պետք է ինքնահայեցմամբ զբաղվի, ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել ՀՀ-ի վրա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական