ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։․ «Ուրախ եմ, որ ինձ սպասում են ՌԴ-ում, գիտեմ, որ ինձ միշտ սպասում են ՌԴ-ում, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ակտիվ փոխայցերի պրակտիկա կա։ «Սեպտեմբերի վերջին նախատեսվում է այդպիսի այց, մինչ այդ Պեկինում շփումներ կունենամ ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու հեռանկարին, նա ասել է․
«ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը միաժամանակ հնարավոր չէ, և երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական, անխուսափելի լինի, մենք կկայացնենք համապատասխան որոշում»։
Ըստ նրա՝ եթե պաշտոնական մակարդակում հայտարարում են ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, ուրեմն դա հնարավոր է։