ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին:
«Կապիտուլյացիան միանգամյա ակտ չէ: Եթե ուսումնասիրեք պատերազմների պատմությունը, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է, որը հնարավոր է կասեցնել, եթե փոխվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և նման փաստաթուղթ ստորագրած իշխանությունները: Եթե այդ կասեցումը տեղի ունենա, հետագայում կտեսնենք»,- ասել է նա:
Սարգսյանը նաև ընդգծել է. «Մենք երբեք չենք ասել և չենք ասելու, թե Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարիք չկա: Իհարկե, պետք է բանակցություններ վարել, սակայն ոչ կապիտուլյացիոն դիրքերից և ոչ էլ գերագույն ջանքեր գործադրելով՝ զիջումների գնով իշխանությունը պահպանելու նպատակով»: