Քաղաքական

Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ համագործակցության եզրեր տեսնում ենք. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը, թեև ակտիվ քննարկման առարկա չի դարձել, «բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի, և մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել: Մեր նպատակը դա է, այն մեր ծրագրի բաղկացուցիչ մասն է: Եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք դրանք և կցուցաբերենք կառուցողական մոտեցում»:

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին խոսելիս նա նշել է. «Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չունենք և դեռ չենք մտածում այդ մասին, քանի որ մեր օրակարգը վարչապետին անվստահություն հայտնելն է: Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ համագործակցության եզրեր ենք տեսնում, եթե այդ համագործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են»: