Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ է ընտրել Արման Անդրիասյանին, իսկ քարտուղար՝ Մելանյա Հարությունյանին։
Նոր Հաճնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Աննա Մուրադյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպման աշխատանքներին առնչվող հարցեր։