Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականի իրադարձությունների մասին ինքը խոստացել է խոսել միայն մեկ անգամ և կխոսի՝ պատասխանելով բոլոր հարցերին:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ հարաբերություններին՝ նա նշել է. «Ես բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտան: Խնդրում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք»:
Նա նաև ընդգծել է, որ իմպիչմենտի գործընթացը շարունակելու են. «Ո՞վ կարող է բացառել, որ միացողներ կլինեն»:
Նա նաև ասել է. «Ավելի լավ է՝ մի ստորագրություն դնել, քան հավերժ անիծել այս իշխանություններին։ Պարզ բան է։ Ով դա չի ընկալում, իր գործն է։ Էդ մեր համոզմունքն է։ Թույլ տվեք մեր համոզմունքով առաջ գնանք։ Չենք հաջողի՝ չենք հաջողի»։