Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին. Radar Armenia-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոնղոլական, Ադրբեջանի, Հայաստանի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 20 երկրի առաջնորդ. հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարի օգնականը: