Քաղաքական

ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ՝ կառավարելու է. վարչապետ

ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է։ Բիզնես կառավարում է իրականացնելու,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Անդրադառնալով այդ ճանապարհն իրանական բեռնատարների կողմից հատելու հնարավորությանը՝ նա բերել է ՌԴ կողմից կոնցեսիոն սկզբունքով կառավարվող երկաթուղու օրինակը. «Բազմաթիվ բնակավայրերով ու ճանապարհներով է այդ երկաթուղին անցնում, և տասնյակ, հարյուրավոր հատման տեղեր կան։ Հայկական, իրանական, վրացական, եվրոպական որևէ մեքենա այդ երկաթուղու վրայով անցնելիս որևէ խնդրի չի հանդիպում, որովհետև դա ՀՀ իրավազորության տարածք է»,- ասել է նա։