Քաղաքական

Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին II-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։

«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձմանը։ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում»,- ասվում է ուղերձում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին II-ին մաղթել է առողջություն և նորանոր հաջողություններ իր ազնիվ ասկետական ​​ծառայության մեջ։