«Եթե խաղաղություն է, ուրեմն շուտով առևտրային կապեր ի հայտ կգան։ Շատ սաղմնային, բայց ժամանակի ընթացքում կզարգանան»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համար ՀՀ տարածքով երրորդ երկրներ, և ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ լինելու է անխոչընդոտ կապ։
«Փոխադարձ, ինչպես ՀՀ-ն է տրամադրում, այնպես էլ՝ Ադրբեջանը... Փոխադարձ բառը «անխոչընդոտն» էլ է ներառում․ ամեն ինչ է ներառում»,- ասել է նա։
Անդրադառնալով մանրամասներին՝ նա նշել է. «Եղել են քննարկումներ, բանակցություններ, գաղափարներ։ Աբու-Դաբիում ենք քննարկել, Կազանում ենք քննարկել, օնլայն ենք քննարկել, երրորդ երկրներում ենք քննարկել։ Շատ իդեաներ կան, թե ինչպես ապահովել այդ ամեն ինչը։ Բայց գործնականում այդ իդեաներից որոնցով կստեղծվեն կարգավորումները, առաջիկա բանակցությունների առարկա է։ Բայց ինչ էլ տեղի ունենա՝ ասում եմ, մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման»։