ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության և սոցիալական հարցերի նախարար։
«Այո, Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ավելին ասեմ՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- հայտնել է վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին։