Քաղաքական

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին. Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ-ից։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

ԱԺ կայքում քիչ առաջ հրապարակվել է նաև խորհրդարանի նախագահի հայտարարությունը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել այս տարվա հունվարի 22-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական