Քաղաքական

Միրզոյանը Իսպանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային թեմաներ

Միրզոյանը Իսպանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային թեմաներ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև  գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։

Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական