Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է քաղաքաշինության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում «փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ,այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա»։
Վարդան Վարդանյանը 2004-2007թթ. զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը։
2007-2012թթ. նա եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, եղել է ԲՀԿ փոխնախագահ։