Քաղաքական

Հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես են եկել հայտարարություններով։

«ՀՀ-ն և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ ՀՀ-ի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անքակտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։ Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները։ Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացել ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին՝ այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,– ասել է վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման մասին համաձայնագրին՝ նա նշել է. «Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար, փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի ՀՀ և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի ՀՀ և ի, վերջո, դեպի Սև ծով։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը»։

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրել է. «ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունը ապահովելու է Հայաստանը, ոչ թե երրորդ երկիր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական