ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացմանը։
«Վաշինգտոնյան հռչակագրով ու նախաստորագրված համաձայնագրով ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր ՀՀ տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։ Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։
Բայց խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ, ասելով՝ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ մեր վերահսկողության ներքո, և այս հարցը փոխադարձ լուծում պետք է ստանա սահմանազատման գործընթացում»,- ասել է նա։