Քաղաքական

Վարչապետը մեկնաբանել է, թե ինչու գերիների հարցը ներառված չէ խաղաղության համաձայնագրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների խնդրին և այդ հարցը խաղաղության համաձայնագրում չներառելուն։

Նա նշել է, թե այս բանակցությունները սկսվել են 2022 թ. գարնանը․ «Եվ մենք այս հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել, բայց որքան ձգվել են այդ ջանքերը, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո의 հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից։

Ըստ նրա, եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, այդ մարդիկ միգուցե վերադարձած չլինեին․ «Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս տեսաք, ականատես եղաք»։