Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Fb իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին Ադրբեջանի հանդեպ։
«2012 թվականին Դոնալդ Թրամփը Բաթումիում սկսեց Թրամփի աշտարակի շինարարությունը։ 2013 թվականին Իվանիշվիլին դադարեցրեց շինարարությունը, մինչդեռ Ադրբեջանն այս ամենը տեսավ և 2013 թվականին Բաքվում ամենաարագը կառուցեց Թրամփի աշտարակը։
Պատահական չէ, որ Միացյալ Նահանգների նախագահը հատկապես բարի է Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է Սաակաշվիլին։