Քաղաքական

Դիտորդական առաքելության մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև. Հիփեր

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMA) կշարունակի իր գործունեությունը, իսկ նրա մանդատի հնարավոր փոփոխության հարցերը կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև․ ադրբեջանական Report-ի եվրոպական ծառայությանը հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ 

«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում հայկական կողմից դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին», - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կողմերին կոչ արել շուտափույթ ստորագրել և վավերացնել այն: