Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին և այն դրական քայլ որակել։ Այս մասին Կոշտան գրառում է կատարել իր X-ի էջում։
«Այս շաբաթ ես շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։
Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ դրա իրականացմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը՝ օգնելով համայնքներին հաղթահարել բազմամյա հակամարտությունները և առաջ շարժվել դեպի տևական խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։