Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ-ի հետ. Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը իսկապես խաղաղության նախագահ է։ 

Ըստ նրա՝ սա միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել։

«Երկու առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր ստորագրեցին Միացյալ Նահանգների հետ՝ բացահայտելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում, և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»,-ընդգծել է նա։