Քաղաքական

Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է

ՀՀ ՊՆ նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: