Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մանրամասներ է հայտնել քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից։ Այս մասին նա գրառում է արել իր X-ի էջում։
«Ողջունեցի ԱՄՆ-ի հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Հուսով եմ՝ այս համաձայնագիրը արագ կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը՝ վերահաստատելով Ֆրանսիայի հանձնառությունը Հվ. Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում և իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Վարչապետի՝ հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցից հետո մենք վերջապես համաձայնության եկանք շարունակել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- հավելել է նա։