Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ, ռուսական «ՌԻԱ» գործակալությանը հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
«Այս թեմայով որևէ կոնկրետ ժամկետ չկա (թուրք-հայկական սահմանի բացում)։ Ինչպես հայտարարել է պարոն նախագահը (Թուրքիայի նախագահ Էրդողան), Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին զուգահեռ։ Մենք դրական քայլեր ենք տեսնում այդ ուղղությամբ, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կշահի ողջ տարածաշրջանը., - ասել է գործակալության զրուցակիցը։