Շաբաթ երեկոյան տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Թել Ավիվում և Իսրայելի տարբեր քաղաքներում՝ կոչ անելով պատանդների վերադարձի և հրադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքել, նախքան Իսրայելը կսկսի Գազա քաղաքը գրավելու իր պլանավորված գործողությունները։
Այդ մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Բողոքի ցույցերը, որոնք վերջին ամիսների ընթացքում ամենամեծերից էին, տեղի են ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետի կաբինետը որոշեց գրավել Գազան ամբողջությամբ։
Ցուցարարները պահանջում են նախ պայմանավորվել պատանդներին ազատ արձակելու մասին։