Քաղաքական

Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է․ Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի գրառումը.

«Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։

Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։

Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։