Քաղաքական

«Թրամփի ուղու» մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել․ Արմեն Գրիգորյան

«Թրամփի ուղու» մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Նման գնահատական տվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, հայտնում է «Արմենպրես»-ը։

«Դրանով իսկ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Սա ցույց է տալիս, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու վերոհիշյալ հիմունքների վրա, հետևաբար, կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ։ Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ես ուզում եմ նաև նշել, որ ապաշրջափակումը տեղի է ունենում Հայաստանի կողմից նախկինում բազմիցս հայտարարված քաղաքական հայտարարությունների շրջանակներում»,- ասաց Գրիգորյանը։