Քաղաքական

Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։

Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․

● «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին
● Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին
● Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին