ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանն ասաց, որ կարծում է՝ նախագահ Թրամփը արժանի է Նոբելյան մրցանակի։
«Մենք կսատարենք այդ գաղափարը և առաջ կմղենք այն։ Այսօրվա միջոցառումը դրա լուսավոր արտահայտությունն է, և հուսով եմ՝ նա մեզ կհրավիրի արարողությանը»,- նշեց նա։
Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ իր հերթին նշեց․
«Մի առաջարկ անեմ, գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ»։