Քաղաքական

Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող. Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է զլմ-ներում և դրանից դուրս տարածվող տեղեկություններին և նշել, որ «միջանցքային» լուծումները իրականությանը չեն համապատասխանում։

«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։
Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- այս մասին Բաղդասարյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։