ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, քանի որ փորձում է միջնորդել տասնամյակներ տևած հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, գրում է The Washington Post-ը։
Հանդիպման մասին տեղեկությունը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք նշել են, որ սա նախագահ Թրամփի ջանքերի օրինակն է՝ վերջ դնելու միջազգային հակամարտություններին և դրա համար գովասանքի արժանանալու համար։
Լրատվականը նշում է, որ Թրամփը պարծենում է ամբողջ աշխարհում խաղաղության համաձայնագրեր կնքելու իր հմտություններով, և մի շարք համաշխարհային առաջնորդներ նրան առաջադրել են Նոբելյան խաղաղության մրցանակի։