Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի ուղեկցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգոստոսի 7-8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ. Radar Armenia-ի հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ նախագահ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: