ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը և շեշտել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման դրական դինամիկան։
«Ուշադրություն դարձվեց տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերին։ Քննարկվեց տարածաշրջանում ընթացող գործընթացները, և շեշտվեց խաղաղության և կայունության բացառիկ նշանակությունը»,- ասվում է Վրաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։