Քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր. Middle East Eye

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր.  Middle East Eye

Սպասվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության. հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն «Մտադրությունների մասին հուշագիր», ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական նվաճում, որին նա ձգտում էր տարածաշրջանում անցյալ ամիս»,- գրում է պարբերականը։

Հատկանշական է, որ ըստ Middle East Eye-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին, որպեսզի նրան տեղեկացնի գագաթնաժողովի մասին: Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել էին, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր: 

«Գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կմիացներ Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն իր մեջ կրում է իռեդենտիստական հետևանքներ իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար»,-  գրում է պարբերականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական