Քաղաքական

Արմենն Գրիգոորյանն ընդունել է հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ԱԽ քարտուղար Արմենն Գրիգորյանը հայտնել է, որ ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

«Հուլիսի 30-ին ընդունել եմ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և այն կարևորել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:

Հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն»: