Պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թ. ընտրությունները, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ճիշտ չէ սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոնի հետ կապելը։ Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կործի՝ ուզում է ունենալ նոր Սահմանադրություն, թե չի ուզում»,– ասել է նա։