Քաղաքական

Ավտոմոբիլային ճանապարհի դեպքում Մեղրիից Երևան ավելի կարճ է․ Փաշինյան

Ոչ միայն Մեղրիով, Երասխով և Ախուրիկով պետք է միջազգային բեռնափոխադրումներ լինեն, այլև՝ Հայաստանից Հայաստան. ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում։ 

«Մեղրին Հայաստանի մյուս տարածքի հետ ունի ավտոմոբիլային և օդային ճանապարհ, բայց երկաթուղի չկա. երկաթուղային ճանապարհ կառուցելն ահռելի ներդրումների հետ է կապված, իրականանալիությունն էլ առանձին հարց է։ Երկաթուղին, առնվազն ՍՍՀՄ ժամանակ, Մեղրիից դեպի հանրապետության մնացած հատվածներ՝ Երասխ, Երևան, անցել է Նախիջևանի տարածքով, և իրատեսականը հենց այդ երթուղին է։ Մենք հարցը դիտում ենք այդ տրամաբանությամբ, որ ոչ միայն Մեղրիով, Երասխով և Ախուրիկով միջազգային բեռնափոխադրումներ լինեն, այլև՝ Հայաստանից Հայաստան։ Երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասին է խոսքը, և այդ հարցը քննարկում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ ավտոմոբիլային ճանապարհի դեպքում Մեղրիից Երևան ավելի կարճ է. 

«Եթե զուտ կիլոմետրաժը հաշվենք, մոտավորապես 100 կմ-ով երկար է, քան այսօրվա ճանապարհը։ Կարող են լինել բեռնատարներ, որոնք նախընտրեն այդ ուղղությամբ երթևեկել, և մենք աշխատում ենք այդ ուղղությունն ստեղծելու համար»,- ասել է նա։