Քաղաքական

Որտեղի՞ց տեղեկությունը, որ Աստված ինձ նզովել է. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկեղեցուն, նշել է, որ այն իր համար սրբություն է։

«Իսկ որտեղի՞ց այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է։ Գուցե նզովել և նզովում է նրանց, որոնք Աստծո տունը պղծու՞մ են։ Իմ կարծիքով՝ տրամաբանությունը հենց այդ պետք է լինի»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։

«Ինչպես կարող է Աստված նզովել նրանց, որոնք հետևում են իրեն, և ինչպես կարող է չնզովել նրանց, որոնք պղծում, ոտնահարում են իր արժեքները և իր եկեղեցին։ Կարծում եմ՝ Ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ Աստծո հետ հաղորդակցվելու մի ձև կա՝ աղոթք, սաղմոս, սուրբ գրքեր կարդալ. «Ես նզովքի վերաբերյալ Ձեր ասածին կպատասխանեմ սաղմոսով»։

Նա մանրամասնել է՝ ինչպես է վեհարանն ազատելու կաթողիկոսից. «Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից։ 2018թ. հեղափոխությունն էլ սիրո և համերաշխության հեղափոխություն էր, էս մյուսը միայն մի տարբերություն ունի՝ եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու, առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլորը, այս դեպքում դրա իրավունքը կունենան մարդիկ, որոնք Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, հավատում են Հիսուս Քրիստոսին, հետևում եկեղեցու տոնացույցին և կարգերին։ Եվ ահա, այդ մարդկանց համախմբելով, մենք մեր առաքելությունն իրականացնելու ենք»։