ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ առաջարկ չի ստացել.
«ԵԱՀԿ ՄԽ-ից ես ընդհանրապես ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես դրա մասին հրապարակային խոսել եմ։ Ես ստացել եմ ԵԱՀԿ ՄԽ՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները»,- ասել է նա։
«ԱԺ-ում ասել եմ՝ այն թուղթը, որ համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, սկսվում է հետևյալ նախադասությամբ՝ ուղղված է ՀՀ և Ադրբեջանի նախագահներին։ Չգիտեմ՝ ում է դա հասցեագրված եղել, բայց՝ ոչ ինձ։ Դա՝ հարյուր տոկոսով»։
Նա նշել է, որ 2019թ. ներկայացված փաստաթուղթը մինչ այս եղածներից առանձին չէր, այլ՝ փաթեթի մեջ. «Դրա բովանդակությունը ես հրապարակել եմ, հիմա էլ եմ հրապարակում»։
Նա նշել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում այս թեմայով ծավալուն խոսել է։