20 տարի հետո, կարծում եմ, Հայաստանը կլինի Եվրամիության անդամ. ասուլիսում կանխատեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ուր է գնում Հայաստանը։
Վարչապետը անդրադարձել է նաև Աբու Դաբիում իր և Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ նշելով, որ գոհ է դրանից. «Դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ»,- ասել է Փաշինյանը։