Քաղաքական

Ապագան արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արևելքում և թե արևմուտքում․ այսօր ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով ասում եմ՝ ապագան արդեն այսօր է, այսինքն, ապագան արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն։ Ակնհայտ է, որ այսօր մենք քայլում ենք ոչ թե ապագայի ուղղությամբ, այլ ապագայի մեջ, և ապագան մեր իրականության մեջ ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվում է այսօրվանից»,- ասել է Փաշինյանը։