Քաղաքական

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր ուժ ձևավորելու մասին

«Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։

Նա ուղերձ է տարածել՝ հայտնելով. «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները»։

«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելու ենք մեր ձևով»,- ասված է նրա ուղերձում։